Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մյարզում շարունակվում են հացահատիկի և անասնակերի բերքահավաքի աշխատանքները

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում շարունակվում են հացահատիկի և անասնակերի բերևքահավաքի աշխատանքները։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 2026 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ մարզի տնտեսություններում  արդեն կուտակվել է 78 հազար 510 տոննա խոտ, 2652 տոննա ծղոտ։

Նույն օրվա դրությամբ հնձվել է 1702 հեկտար  աշնանացան ցորենի, 544,4 հեկտար գարնանացան ցորենի, 2372 հեկտար գարու արտեր, ինչի արդյունքում հավաքվել է 4270 տոննա աշնանացան ցորենի, 1150,8 տոննա գարնանացան ցորենի, 4995 տոննա գարու բերք։

Հեկտարի միջին բեքատվությունը կազմում է 20-25 ցենտներ։

Հացահատիկի և անասնակերի բերքահավաքը Գեղարքունիքում կշարունակվի մինչեւ սեպտեմբերի առաջին տասնօրյակը։

Գեղամա աշխարհ

4 դիտում