
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագերի շրջանակներում ընթանում են 3-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ փողոցների հիմանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Դդմաշենի 4 փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 98 միլիոն 400 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։
Ծրագրի շրջանակներում իրականացվելու է 7700 քառակուսի մետր տարածքի ասֆալտապատում: Նախատեսված է մայթերի սալիկապատում, եզրաքարերի և վաքերի տեղադրում, ջրահեռացման համակարգի կառուցում:
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի օգոստոսից և կավարտվեն հոկտեմբերի ընթացքում։
Ծրագրի իրականացման արդյունքում Դդմաշենի 4 փողոց կդառնան ասֆալտապատ ու բարեկարգ։
Գեղամա աշխարհ