Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գագարինում հիմնանորոգման ընթացքի մեջ է Գայի փողոցը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել և ընթանում են Գայի փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես   տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Գագարինի Գայի փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 116 միլիոն 400 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։

 

Ծրագրով նախատեսված է Գայի փողոցի ասֆալտապատում՝ 10980 քառակուսի մետր տարածքով,  մայթերի սալիկապատում, եզրաքարերի և վաքերի տեղադրում, ջրահեռացման համակարգի կառուցում:

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի օգոստոսից և կավարտվեն հոկտեմբերի ընթացքում։

«Գայի փողոցի ասֆալտապատման աշխատանքների իրականացումը մեր համայնքի ճանապարհաշինական առաջնահերթությունների ցանկում էր, որի լուծմամբ բնակավայրը կունենա բարեկարգ և ներկայանալի ևս մեկ փողոց»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

Գեղամա աշխարհ

 

2 դիտում