Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Հանդիսավորությամբ նշվել է Սարուխան գյուղի թիվ 1 մանկապարտեզի հիմնադրման 60-րդ տարին

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան գյուղում հանիսավորությամբ նշվել է  Լաուրա Մանուկյանի անվան թիվ 1 մանկապարտեզի  հիմնադրման 60-րդ տարին։

Ինչպես   տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, մանկապարտեզի աշխատակազմը և սաները, ինչպես նաև այս մանկապարտեզ հաճախած շնորհալի անհատները գեղարվեստական կատարումներով հանդես են եկել  հարազատ կրթօջախի հոբելյանին նվիրված միջոցառմանը։

Հանդիսությանը մասնակցել են  Գավառի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Սարուխանի վարչական ղեկավար Լյովա Աբրահամյանը, Սարուխանի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Սահակյանը, ծնունդով սարուխանցի, Գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար, արձակագիր, Գավառի պատվավոր քաղաքացի Տիգրան Նիկողոսյանը, սարուխանցի արձակագիր Իլյիչ Նավասարդյանը, Գավառի համայնքապետարանի աշխատակազմի, Գավառ համայնքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր, սարուխանցիներ։

Մանկապարտեզի տնօրեն Ելենա Մանուկյանը  ներկայացրել է  մանկապարտեզի անցած ուղին, շեշտելով,  որ 2025 թվականի հունիսից վերաբացված մանկապարտեզն իր սաներին ընդունել է հիմնանորոգված, կահավորված ու անհրաժեշտ ուսումնական ու աշխատանքային միջոցներով հագեցած նոր մանկապարտեզում։ Վեց տասնամյակը բոլորած նախակրթական այս հաստատության արդիականացումն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։  Միջոցառման ավարտին  Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի անունից շնորհակալագրեր ու պարգևներ է հանձնել  մանկապարտեզի տարեց աշխատակիցներին։

Սարուխանի թիվ 1 մանկապարտեզն այժմ գործում է երկու խմբեր հաճախող 50 սաներով։

Գեղամա աշխարհ

2 դիտում