Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ասֆալտապատվում և բարեկարգվում է Սևան քաղաքի  Բարեկամություն  փողոցը  

 

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Բարեկամություն փողոցում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել և ընթանում են ասֆալտապատման ու բարեկարգման աշխատանքները։

Ինչպես   տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Բարեկամություն փողոցի ասֆալտապատման և բարեկարգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 66 միլիոն 592 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Բարեկամություն փողոցի երթևեկելի մասի և երկողմանի մայթերի ասֆալտապատում՝ 220 գծամետր երկարությամբ։

Շինարարակական աշխատանքները կավարտվեն առաջիկա շաբաթների ընթացքում։

«Հիշյալ փողոցում տասնամյակներ շարունակ ասֆալտապատում և բարեկարգման աշխատանքներ չէին իրականացվել, և համայնքային առաջնահերթություն էր հիշյալ խնդրի լուծումը: Շինաշխատանքների կապալառու կազմակերպությունը «Ճան Շին» ՍՊԸ-ն է: Շինարարական աշխատանքների ավարտի րդյունքում ևս մեկ փողոց կդառնա ներկայանալի, համրարավետ ու անվտանգ՝ լրացնելով Սևան քաղաքի ասֆալտապատ փողոցների շարքը»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

Գեղամա աշխարհ

1 դիտում