Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Զոհված ազատամարտիկների փողոցը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Զոհված ազատամարտիկներ փողոցի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել է այս տարվա հուլիսից, ՀՀ Կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես   տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 111 միլիոն 186 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Զոհված ազատամարտիկներ փողոցի հիմնանորոգում՝ 1200 գծամետր երկարությամբ և 2050 քառակուսի մետր մակերեսով։

«Փողոցի շինարարությունն իրականցվում է ճանապարհաշինական համապատասխան չափորոշիչներով․ 20250քմ մակերեսում առկա հիմքի քանդումից հետո կատարվել է ավազակոպճային նախաշերտի, խճային հիմքի տեղադրում, բիտումի տարածում և ասֆալտապատում։ Անհրաժեշտ հատվածներում տեղադրվել են նաև մետաղե ճաղավանդակներ և բետոնե ջրատարներ։ Նախատեսվում է նաև փողոցի գծանշում և կահավորում։

Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Զոհված ազատամարտիկներ փողոցի տարեց բնակիչներն անգամ այս փողոցում հիմնանորոգման աշխատանքների իրականացում  չեն հիշում։ Բայց վերջին մի քանի օրերին այստեղ շինարարական եռուզեռ է: Շուրջ 1200 մետր երկարության փողոցի հիմնանորոգումը շուտով կավարտվի»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Գեղամա աշխարհ

2 դիտում