Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մարտունու մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել ազգային պարերի ուսուցման միջոցառում

 

 

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել  ազգային պարի ուսուցման մեծ միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էր Ներքին Գետաշենում գործող «Կոթ» ազգային պարի խումբը։

Ինչպես   տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառման հյուրերն են եղել  «Կայթ» մշակութային հանգույցի ներկայացուցիչները։ Միջոցառմանը մասնակցել են Մարտունի համայնքի վեց գյուղական բնակավայրերի երեխաներ և երիտասարդներ։

Ծրագիրը մեկնարկել է  ներածական հատվածով, որի ընթացքում անդրադարձ է  կատարվել  ազգային մշակույթի, հայկական պարի և ազգային ինքնության պահպանման կարևորությանը։ Այնուհետ  երեխաների ակտիվ մասնակցությամբ տեղում հորինվել են  երգեր, ներկայացվել  ստեղծագործական փոքրիկ կատարումներ։

Միջոցառման երկրորդ մասը շարունակվել է  մշակույթի կենտրոնի բացօթյա հրապարակում, որտեղ անցկացվել է   հայկական ազգային պարերի ուսուցում։ Մասնակիցները սովորել են  հայկական ազգային պարեր։

«Նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն ազգային արժեքների պահպանման, համայնքային կյանքի ակտիվացման և երիտասարդների համախմբման գործում։ միջոցառումն անցավ բավականին հագեցած օրակարգով»,-ներկայացրին Մարտունու

համայնքապետարանի աշխատակազմից:

Գեղամա աշխարհ

3 դիտում