
Չեմպիոնների լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կամային հաղթանակ տարավ Սլովենիայի գործող չեմպիոն «Ցելյեի» նկատմամբ (2-1)։
Հյուրերից հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց Սվիտ Սեսլարը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 38-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը տուգանայինից կատարած հեռահար հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը:
Երկրորդ խաղակեսում հայկական թիմին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ։ Խաղի 70-րդ րոպեին աչքի ընկավ 59-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Կառլոս Ֆրանսան՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
Այս հաղթանակը պատմական էր հայկական ակումբային ֆուտբոլի համար, քանի որ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում մինչ այս որևէ հայկական ակումբի չէր հաջողվել հաղթանակ տոնել։
Հանդիպման հաշիվը կարող էր ավեդլին, կամ խոշոր լինել, եթե որոշ դրվագներում մարզական բախտը ժպտար հայկական թիմին։ Սակայն կարեւորն այն էր, որ բաց թողած գոլից հետո մեր թիմը կարողացավ իր մեջ ուժ գտնել ու բեկել խաղի ընթացքը։ Մեզ շատ ուրախացրեց ու հուսադրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանի խաղը, որը դրսեւորվեց տուգանայինից կատարած հեռահար հարվածով խփված գոլով, սուր ճեղքումներով ոււ ճշգրիտ փոխացումներով, անզիջում պայքարով։ Կարելի է վստահորեն ասել, որ մեր հավաքականը նման խաղացողներով կարող է առաջիկայում լավ արդյունքներ գրանցել։
Մնում է հուսալ, որ Արարատ-Արմենիան պատասխան խաղում եւս կկարողանա հաղահարել Ցելիեի արգելքը ու դուրս գալ հաջորդ փուլ։
Հիշեցնենք, որ թիմերի միջև որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 11-ին՝ Երևանի ժամանակով 22:15-ին։
Խոսրով Խլղաթյան