Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառում անցկացվեց  գեղանկարչական հերթական սիմպոզիումը

Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանը 2025 թվականի աշնանից մինչ այժմ  արդեն 3-րդ անգամ է տեղի  Գեղարվեստի դպրոցին հնարավորություն ընձեռում՝ իրականացնելու գեղանկարչական հերթական սիմպոզիումը։

Ինչպես  տեղեկացրին  Գավառի համայնքաապետարանի աշխատակազմից, հերթական սիմպոզիումի հիմնական նպատակը Գավառի ամառային պակերների արտացոլումն  է գեղանկարչական կտավների միջոցով։   Այն անցկացվում է ՀՀ նկարիչների միության հետ համատեղ։ Միության հինգ անդամներ գեղարվեստի դպրոցի սաների հետ Գավառ համայնքի տարբեր բնակավայրերում նկարում են պատմամշակութային հուշարձաններ, գյուղական և բնության տեսարաններ։

«Իրենց համայնքին արվեստագետի աչքերով են սկսում նայել նաև ապագա նկարիչները։ Նրանք բացահայտում են համայնք գրավչությունները, հնարավորություն են ունենում՝ ավագ և փորձառու ընկերների կողքին ստեղծագործելու, հայրենի բնաշխարհի տեսարանները պատկերելիս նրանց ցուցումներին հետևելու։ Մեկ շաբաթվա ընթացքում գեղարվեստի դպրոցի պատանի նկարիչների աշխատանքներից առավել հաջողվածները առաջիկայում ցուցադրվելու են նկարիչների միության անդամների աշխատանքների հետ կողք կողքի»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Գավառի Գեղարվեստի դպրոցի տնօրեն Հասմիկ Թամամավեյանի տեղեկացմամբ՝ սիմպոզիումի աշխատանքներն ավարտվել են 2026 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ, ինչի արդյունքում գեղանկարիչները ստեղծել են Գավառի ամառը պատկերող 35 կտավ, որոնցից 15-ը ընտրվել են՝ Գավառի համայնքապետարանի շենքում մշտական ցուցադրության ներկայացնելու համար։

Գեղամա աշխարհ

14 դիտում