Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն կուտակվել է 15 հազար 550 տոննա անասնակեր

 

 

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2026 թվականի հուլիսի վերջին օրվա դրությամբ արդեն կուտակվել է 15 հազար 550 տոննա անասնակեր։

Ինչպես   տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, խոտի բերքահավաքն արդեն ավարտվել է ցածրադիր գոտիների բնական կամ ցանովի խոտհարքերում, իսկ այժմ այն  արագ թափով ընթանում է  բարձրադիր գոտիների բնական խոտհարքերում։

«Բարձրադիր գոտիների բնական խոտհարքերում ևս առկա է առատ բուսածածկույթ, որտեղից ակնկալվում է բարձր բերքատվություն։ Եղած տեխնիկական միջոցները և աշխատուժը բավարար են՝ անասնակերի բերքահավաքը նախատեսված ժամկետներում ավարտելու համար։ Բերքահավաքի  համար բարենպաստ են նաև եղանակային պայմանները»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության  և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից։

Անասնակերի բերքահավաքը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչև 2026 թվականի սեպտեմբերի կեսերը։

Գեղամա աշխարհ

3 դիտում