Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում 2026 թվականի հուլիս ամսին ծնվել է 97 երեխա

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում  2026 թվականի հուլիս ամսին ծնվել է 97 երեխա՝ 56 տղա և 41 աղջիկ։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, 41 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 29 երեխա՝ Սևանի, 18 երեխա՝ Գավառի, 7 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 2 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում լույս աշխարհ են եկել 115 երեխա՝ 68 տղա և 47 աղջիկ։

Գեղամա աշխարհ

3 դիտում