
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտական փուլում են գտնվում խմելու ջրի մատակակարման նոր համակարգի կառուցման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ծակքարի խմելու ջրի մատակակարման նոր պոմպակայանի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 69 միլիոն 700 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին, բարձրավոլտ լարման էլեկտրական հոսանքի գծերը տեղափոխելու պատճառով ընդհատվել 2025 թվականին և շարունակվել 2026 թվականի ընթացքում։ Այս տարվա հուլիսի 30-ի դրությամբ շիբնարարությունն ավարտի է հասցվել շուրջ 95 տոկոսով։
Ծրագրի իրականացման արդյունքում նոր կառուցվող պոմպակայանի միջոցով հավելյալ ջրաքանակ է մղվելու Ծակքարի խմելու ջրի մատակարարաման օրվա կարգավորիչ ջրամբար՝ ամռան ամիսներին առաջացած ջրի պակասի խնդիրը կարգավորելու նպատակով։
Շինարարարական աշխատանքները տեղում դիտարկելու նպատակով օրերս Ծակքարի պոմպակայանի շինհրապարակ է այցելել Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։
Գեղամա աշխարհ