Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Փամբակում  2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 6 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Փամբակ  գյուղում սուբվենցիոն և պետական ծրագրերի շրջանակներում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 6 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են  674  միլիոն 758   հազար դրամ։

Իրականացված ծրագրերից  5-ը սուբվենցիոն են՝ 58  միլիոն 758 հազար դրամ ընդհանուր արժեքով, 1-ը՝ պետական՝ 616 միլիոն  դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի  արդյունքում Փամբակում  2018-2025 թվականների ընթացքում կառուցվել է 4866 մետր խմելու ջրատարի  ներքին ու արտաքին  ցանցեր, 1000 մետր արտաքին լուսավորության ցանց, հիմնանորոգվել 5500 մետր հանրապետական  նշանակության ճանապարհ։

Պետական ծրագրով 2019 թվականին հիմնանորոգվել է Շողակաթ-Վարդենիս հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Փամբակի  վարչական տարածքով անցնող հատվածը, շուրջ 616  միլիոն դրամ արժեքով։

Գեղամա սշխարհ

2 դիտում