Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Դարանակում   2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 5 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Դարանակ  գյուղում սուբվենցիոն և պետական ծրագրերի շրջանակներում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 5 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են  561  միլիոն 24   հազար դրամ։

Ինչպես   տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, իրականացված ծրագրերից  4-ը սուբվենցիոն են՝ 57  միլիոն 24 հազար դրամ ընդհանուր արժեքով, 1-ը՝ պետական՝ 504 միլիոն  դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի  արդյունքում Դարանակում  2018-2025 թվականների ընթացքում կառուցվել է 4725 մետր խմելու ջրատարի  ներքին ու արտաքին  ցանցեր, 3720 մետր  արտաքին լուսավորության ցանց, հիմնանորոգվել 4500 մետր հանրապետական  նշանակության ճանապարհ։

Պետական ծրագրով 2019 թվականին հիմնանորոգվել է Շողակաթ-Վարդենիս հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Դարանակի վարչական տարածքով անցնող հատվածը, շուրջ 504 միլիոն դրամ արժեքով։

Գեղամա աշխարհ

2 դիտում