Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ներքին Գետաշենի մշակույթի տանը  բացվել է ավագ սերնդի համար ժամանցի և զբաղվածության  կենտրոն

 

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի  Ներքին Գետաշեն գյուղի  մշակույթի տանը տեղի է ունեցել ավագ սերնդի համար ժամանցի և զբաղվածության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։

Ինչպես  տեղեկացրին  Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից,  նորաբաց կենտրոնը կրում է  «Գտնված երազ» անվանումը։

Ծրագիրն իրականացվում է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում՝ Ներքին Գետաշենի տեղական կոմիտեի աջակցությամբ։

«Կենտրոնը նախատեսված է Մարտունի համայնքի 60 և բարձր տարիքի բնակիչների համար։ Այն հնարավորություն կտա՝ ավագ սերնդի ներկայացուցիչներին ապահովել ակտիվ ու բովանդակալից առօրյա՝ շաբաթական երկու անգամ մասնակցելով  կերպարվեստի, հոգեբանական թերապիայի, առողջարար մարմնամարզության, հրուշակագործության, գրական քննարկումների և մեդիագրագիտության դասընթացներին։

Միջոցառման ընթացքում մանրամասն ներկայացվեց  կենտրոնի գործունեությունը, նախատեսվող ծրագրերն ու մասնակցության կարգը»,-տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։

Գեղամա  Աշխարհ

3 դիտում