Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր՝ գյուղացիական տնտեսություններին համապատասխան աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Ինչպես   տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, այդ ձեռնարկի շրջանակներում հուլիսի 23-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  պատվիրակության ներկայացուցիչներին՝ Տնտեսական անվտանգության ծրագրերի ղեկավար Ստեփան Գրիգորյանին և նույն  բաժնի ներկայացուցիչ Նարինե Քոչարյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  համատեղ իրականացվող ծրագրերն ու հումանիտար աջակցությանն ուղղված քայլերը:

Համագործակցության շրջանակներում ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր, որը կիրառվելու է սահմանամերձ բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար։

Վարդենիս համայնքի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ԿԽՄԿ ներկայացուցիչներին ու հավաստիացրել, որ նվիրաբերված գյուղատնտեսական գործիքը հավուր պատշաճի կծառայեցվի համայնքի գյուղացիական տնտեսությունների կարիքներին։

Գեղամա աշխարհ

2 դիտում