Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը

 

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լանջաղբյուր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել և ընթանում են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես  տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Լանջաղբյուրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է կազմում է 256 միլիոն  96 հազար  դրամ, որի 75 տոկոսն հատկացվելու է պետական, իսկ 25 տոկոսը՝ համայնքի բյուջեից։

Ծրագրով նախատեսված է տանիքի, հատակի, սանհանգույցների, ջրամատակակարման, էներգամատակարարման համակարգերի հիմնանորոգում, նոր դռների ու պատուհանների տեղադրում, պատերի ներքին հարդարում, այլ աշխատանքներ։

Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2028 թվականի հունիսին։

Այժմ երկհարկանի շենքում կատարվում են քանդման և տարածքից շինաղբի տեղափոխման աշխատանքներ։

Գեղամա աշխարհ

3 դիտում