
Հուլիսի 28-ին ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Դուբլինում հյուրընկալվեց իռլանդական «Շեմրոկ Ռովերսին»։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր երևանյան թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Պատասխան հանդիպման առաջին խաղակեսի սկզբում հայկական թիմը կարող էր եռապատկել իր առավելությունը, սակայն դատարկ դարպասի մոտ մեր հարձակվող Սանդրո Լիման հարվածեց դարպասաձողին։ Իսկ քիչ անց արդեն երկու կոպտագույն սպխալներ ույլ տվեցին Արրատ Արմենիայի պաշտպանները, որից էլ անմիջապես օգտվեցին մրցակցի հարձակվողները, և իռլանդական թիմը երկու գնդակի առավելություն ստացավ՝ Հիլի ու Գրինի գոլերի շնորհիվ։ Թվում էր, թե հանդիպման ելքը վճռվելու է իռլանդական թիմի օգտին, սակայն երկրորդ խաղակեսում «Արարատ-Արմենիան» կարողացավ բեկել խաղի ընթացքն ու խփել իր համար անչափ կարեւոր գնդակը, որն արդեն հնարավորություն տվեց՝ երկու խաղերի արդյունքունմ շրջանցելու իռլանական թիմին։ Գոլը հեղինակեց Սանդրո Լիման, ով այս մրցաշարում արդեն երրորդ անգամ է գրավում մրցակիցների դարպասները։ Հաջորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի Սլովենիան ներկայացնող «Ցելյեն»։
Այս հաղթանակով մեր թիմը ոչ միայն շարունակում է պայքարը Եվրոպայի չեմպիոնների լիգայի որակավորման փուլում, Եվրոպա լիգայի փուլում, այլ առնվազն իր տեղն է ապահովել կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, ինչն արդեն մեծ ու պատմական նվաճում է ընդամենը 10 տարվա կենսագրութոյուն ունեցող «Արարատ-Արմենիայի» համար։
Խոսրով Խլղաթյան