Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Հիմնանորոգվում է Ակունքի Ա․ Ավետիսյան փողոցի 364 գծամետր  հատված

 

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Ա․Ավետիսյան փողոցի 364 գծամետր հատվածի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես  տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Ա. Ավետիսյան փողոցի ասֆալտապատման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 29 միլիոն 375  հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է  ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է իրականացնել՝ հողային պաստառների վերականգնում, ջրահեռացման համակարգի վերանորոգմամբ՝ ջրթող կառուցվածքների նորոգմամբ, նոր խողովակների տեղադրմամբ և ջրթող վաքերի կառուցմամբ, ճանապարհի ասֆալտապատում, ճանապարհի կահավորում՝ իջատեղերի, ճանապարհային նշանների և գծանշման իրականացմամբ։ Հիմնանորոգվող ճանապարհի մակերեսը կազմում է շուրջ 2184 քառակուսի մետր։

Շինարարական աշխատանքները սկսվել են 2026 թվականի հուլիսի 15-ից և կավարտվեն օգոստոսի սկզբներին։

Աշխատանքների մշտադիտարկում իրականացնելու նպատակով օրերս Ա․ Ավետիսյան փողոցի շինհրապարակ է այցելել Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Գեղամա աշխարհ

 

3 դիտում