Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել և պարգևատրել է  բազկամարտի աշխարհի 27-րդ առաջնության կրկնակի չեմպիոն  Արա Հովագիմյանին

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել և պարգևատրել է  բազկամարտի աշխարհի 27-րդ առաջնության կրկնակի չեմպիոն  Արա Հովագիմյանին։

Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝  բազկամարտիկ Արա Հովագիմյանը 2025 թվականի սեպտեմբերի 10-ից 23-ը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացված աշխարհի 27-րդ առաջնությունում՝ 50 կգ քաշային կարգում, ձախ և աջ ձեռքերով, արժանացել է աշխարհի կրկնակի չեմպիոնի կոչման։

Համայնքի ղեկավարը  շնորհավորել  երիտասարդ մարզիկին՝ միջազգային հարթակում Հայաստանի անունը բարձր պահելու համար և նրան հանձնել շնորհակալագիր՝ բարձր արդյունքների, նվիրվածության և համայնքի անունը պատվով ներկայացնելու համար, նաև արժանացրել  դրամական խրախուսանքի ։

Արա Հովագիմյանն իր հաղթանակը նվիրել է  Վարդենիս համայնքից Արցախյան բոլոր պատերազմներում  զոհված հերոսների վառ հիշատակին։

31 դիտում