Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Միջին նորոգման է ենթարկվում Երևան-Սևան-Իջևան ավտոմայրուղու 20,7 կիլոմետրանոց հատվածը

 

Արդեն մի քանի օր է, ինչ սկսվել և ընթանում են  Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները կմ51+100-կմ 68+000 ձախ ու աջ գոտիների հատվածներում։

Ինչպես   տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից,  ծրագիրն իրականացվում է ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ և պետական բյուջեի միջոցներով։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 89 միլիոն 300 հազար դրամ։ Գագարին բնակավայրի մոտով անցնող և մինչև Սևան հասնող նորոգվող ճանապարհահատվածի ձախ գոտու  երկարությունը կազմում է 16.9 կիլոմետր, աջ գոտու երկարությունը՝3,8 կիլոմետր։

Ծրագրով նախատեսված է եղած ասֆալտբետոնյա ծածկի ֆրեզման, անհրաժեշտության դեպքում՝ փոսային նորոգման ու հարթեցնող շերտի տեղադրման և 5 սանտիմետր շերտով ասֆալտբետոնյա նոր ծածկի կառուցման աշխատանքներ։ Միջին նորոգման ենթարկվող ճանապարհի ընդհանուր մակերեսը կազմում է 237 հազար 721 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի հունիսի 26-ին  ու կավարտվեն օգոստոսի երրորդ տասնօրյակի ընթացքում։

2026 թվականի հուլիսի 24-ի դրությամբ շինարարությունն իրականացված է շուրջ 65 տոկոսով։

Գեղամա աշխարհ

2 դիտում