Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Կուտականում  2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 4 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կուտական գյուղում սուբվենցիոն և պետական  ծրագրերի շրջանակներում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության  4 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են  102 միլիոն 130 հազար  դրամ։

Իրականացված ծրագրերից 3-ը սուբվենցիոն են՝ 85 միլիոն 368 հազար դրամ արժեքով, և մեկը՝ պետական՝ 16 միլին 762 հազար դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի  արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում  Կուտականում  կառուցվել է 9500 մետր խմելու, 450 մետր ոռոգման ջրատարների ներքին ու արտաքին ցանցեր, 1200 մետր լուսավարության ցանց։

Պետական «Ռոյալթի» ծրագրով կառուցվել է Կուտականի ոռոգման ջրատարը։

Գեղամա աշխարհ

4 դիտում