
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են գերեզմանանոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Ակունքի գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 50 միլիոն 575 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրի նախագծով նախատեսվում է իրականացնել՝հողային պաստառների վերականգնում, ջրահեռացման համակարգի վերականգնում՝ ջրթող կառուցվածքների նորոգում, նոր խողովակների տեղադրում և ջրթող վաքերի կառուցում,ճանապարհի ամբողջական ասֆալտապատում, ճանապարհի կահավորում և գծանշում՝ 643 գծամետր երկարությամբ։
«Շինարարականա աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի հուլիսի երկորդ կեսից և կավարտվեն առաջիկա շաբաթների ընթացքում։
Այս ծրագրի իրականացումը կնպաստի Ակունք բնակավայրի ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանը, երթևեկության անվտանգության բարձրացմանը և բնակիչների համար առավել հարմարավետ ու անվտանգ տեղաշարժի ապահովմանը»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։
Գեղամա աշխարհ