Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևանա լճի մակարդակը բարձր է մնում նաև ջրբացթողումների պայմաններում

Չնայած հուլիս ամսին իրականացվող ջրբացթողումներին, Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի 20-ի նիշից բարձր է մնում 14 սանտիմետրով։

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրի տվալներով, 2026 թվականի հուլիսի 20-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 81 սանտիմետր բարձրության վրա։ Հուլիս ամսին ոռոգման նպատակներով Սևանա լճից արդեն բաց է թողնվել 8 միլիոն 721 հազար խորանարդ մետր ջուր, իսկ հունվարից մինչ հուլիսի 21-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 158 միլիոն 976 հազար խորանարդ մետր ջուր։

Այս տարվա հունվարից մինչ հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 59 սանտիմենտրով։

Գեղամա աշխարհ

4 դիտում