Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Տրետուքում  2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տրետուք գյուղում սուբվենցիոն և պետական ծրագրերի շրջանակներում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության  ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են  100 միլիոն 700 հազար  դրամ։

Ինչպես   տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, իրականացված ծրագրերից 5-ը սուբվենցիոն են՝ 70 միլիոն 940 հազար դրամ ընդհանուր արժեքով, և 2-ը՝ պետական՝ 29 միլիոն 760 հազար դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի  արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում  կառուցվել է 6068 մետր խմելու, 1000 մետր ոռոգման ջրատարների ներքին ու արտաքին ցանցեր, հիմնանորոգվել 232 գծամետր ճանապարհ, բնակավայրի կարիքների համար ձեռք բերվել  կիսաբեռնատար ամենագնաց ավտոմեքենա։

Տրետուքի ճանապարհի ասֆալտապատումն  ու ավտոմեքենայի ձեռքբերումն   իրականացվել են պետական ծրագրով, «Ռոյալ թի» ծրագրի շրջանակներում։

Գեղամա աշխարհ

1 դիտում