Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառ համայնքում կատարվել են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերում ավարտին են մոտենում ասֆալտապատ ճանապարհների  փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները։

Ինչպես   տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Իրականացված աշխատանքների արդյունքում, որոնք իրականացվել են 2026 թվականի հունիսից, Գավառ քաղաքում, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Կարմիրգյուղ, Ծաղկաշեն, Նորատուս, Գանձակ, Հայրավանք, Բերդֆկունք, Լճափ և Ծովազարդ գյուղերի ասֆալտապատ ճանապարհների  փոսային նորոգումներն ու ճաքալցումներն ընդգրկել են   շուրջ 3500 քմ մակերես։

Այդ նպատակով Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեից նախատեսված է հատկացնել 20 միլիոն  դրամ։

Աշխատանքներն իրականացրել է «Քյավառ Սերվիս» ՍՊԸ- ն ։

Գեղամա աշխարհ

1 դիտում