Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակագ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին  

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության  արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերիին։

Կարեն Սարգսյանը  ողջունել է դեսպանին՝ ընդգծելով Գեղարքունիքի մարզի հանդեպ ցուցաբերած հետաքրքրությունը, և ներկայացրել  մարզում ընթացող ծրագրերը, որոնք իրականացվում  են դպրոցաշինության, առողջապահության,  ճանապարհաշինության,  ոռոգման և խմելու ջրամատակարարման  համակարգերի կառուցման և արդիականացման, գյուղատնտեսության , ջերմոցաշինության, վերականգնվող էներգիայի և տուրիզմի ոլորտներում։

Դեսպան Մոնրոյ-Վինթերը  պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել գործարար կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը։

Կողմերը հայտնել  են համագործակցության զարգացման ու խորացման  պատրաստակամություն։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

21 դիտում