Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մարտունու նորակառույց երկու ջերմոցների բերքը տրամադրվելու է մանկապարտեզներին

Մարտունու համայնքապետարանի գործընկերությամբ «Armenia Tree Project» բարեգործական կազմակերպությունը  Ջուդիթ Սարյանի, Վիկտոր Զարուգյանի ու նրանց ընտանիքի մեծահոգի աջակցությամբ, ինչպես նաև «Democracy Today» ՀԿ-ի հետ համագործակցությամբ, Մարտունի քաղաքի թիվ 4 մանկապարտեզի տարածքում կառուցել է երկու ջերմոց ՝ յուրաքանչյուրը՝ 117 քառակուսի մետր մակերեսով։ Ինչպես   տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Թեև ջերմոցների պաշտոնական բացումը տեղի է ունեցել դեռևս 2025 թվականի վերջին, սակայն այժմ կատարվում է առաջին բերքահավաքը, որին մասնակցել են նաև մանկապարտեզների սաները։

«Նախագծի նպատակն է՝ ոչ միայն թարմ բանջարեղենով ապահովել երեխաներին, այլև հենց կրթության հիմքերից սերմանել գիտակցություն, թե ինչպես է ստեղծվում սնունդը։

Իսկ այսօր տեղի ունեցավ այս տարվա անդրանիկ բերքահավաքը։ Վարունգի առաջին բերքը հավաքելու այս տոնական իրադարձությանը մասնակցեցին բարեգործական կազմակերպության, Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի և համայնքի մանկապարտեզների ներկայացուցիչներ, ինչպես նաև հենց իրենք՝ մանկապարտեզների փոքրիկ սաները։ Երեխաներն իրենց հետ բերել էին հիացմունք և անսահման ոգևորություն։ Էկոլոգիապես մաքուր բերքը նախատեսված է համայնքի մանկապարտեզների համար, որպեսզի երեխաները ստանան թարմ, օգտակար և վիտամիններով հարուստ սնունդ»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։

Գեղամա աշխարհ

2 դիտում