Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Բերդկունքի բերդ-ամրոցի հյուսիսակողմի գաղտնուղին

Բերդկունքի բերդ-ամրոցի հյուսիսային կողմում ժայռեղեն հրվանդանն է, որը բարձրանում է Սեւանա լճի ափին։
Այդ ժայռերի վրա հնասեր Թաթուլ Տոնոյանի հետ սեպագրեր էինք որոնում, սակայն դրանց փոխարեն մեր տեսադաշտում գաղտնուղի հայտնվեց` փորված նույն ժայռերի խոռոչում։
Այն գետնից գտնվում է մոտ երեք մետր բարձրությամբ։
Իհարկե, ժամանակ է եղել, որ ժայռեղեն այս հատվածը եղել է ջրի տակ, երբ ժամանակի ընթացքում կտրուկ բարձրացել է լճի մակարդակը, ու ժամանակ է եղել, որ այն ազատվել է ջրից, երբ արդեն ջուրը նահանջել է։
Ամեն դեպքում, այս գաղտնուղին պաշարման ժամանակ բնակիչների համար ջրով ապահովվելու հուսալի միջոց է ծառայել։
Նույն հրվանդանի վրա բարձրանում է մի անձեռակերտ քանդակ, որը կերտել է Բնությունը` հետաքրքիր կերպարանք տալով ջրի ափերին վեր բարձրացող կարծր ժայռեղեն զանգվածին։
Ինչ նման են վերասլաց ժայռերը զույգ ուղտերի քանդակի։
Խոսրով Խլղաթյան
24 դիտում