Գեղարքունիքի մարզի տնտեսություններում հավաքվել է 207 հազար 845,3 տոննա խոտ, 14 հազար 802 տոննա ծղոտ։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրին պահպանության վարչությունից, Ճամբարակ համայնքում հավաքվել է 84 հազար 800 տոննա խոտ, 1200 տոննա ծղոտ, Սևան համայնքում՝ 22 հազար 390 տոննա խոտ, 4510 տոննա ծղոտ, Մարտունի համայնքում՝ 20 հազար 55 տոննա խոտ, 1242 տոննա ծղոտ, Վարդենիս համայնքում՝ 39 հազար 700 տոննա խոտ, 3700 տոննա ծղոտ և Գավառ համայնքում՝ 41 հազար 200 տոննա խոտ, 4510 տոննա ծղոտ։
Անասնակերի բերքահավաքը ավարտվել է սեպտեմբերի վերջերի դրությամբ։
Կուտակված անասնակերը բավարար է՝ Գեղարքունիքի մարզի անասնագլխաքանակի ձմեռացումն ապահովելու համար։
Խոսրով Խլղաթյան