
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և գործընկեր կառույցների համատեղ և համակարգված աշխատանքի արդյունքում 2026 թվականի հունիս ամսվա ընթացքում Սևանա լճի 1905 մետր բացարձակ նիշից ներքև գտնվող տարածքներում իրականացվել են ապօրինի կառուցապատումների ապամոնտաժման աշխատանքներ։
Ինչպես տեղեկացրին «Աևան ազգային պարկ» ՊՈԱԿ աշխատակազմից, ձեռնարկված միջոցառումների արդյունքում միայն հունիս ամսվա ընթացքում ապամոնտաժվել են թվով 61 միավոր ինքնակամ կառուցված շենք-շինություններ և հենապատեր։
2026 թվականի հունվարից հունիս ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքում ապամոնտաժվել է 174 միավոր ինքնակամ կառուցված շենք-շինություն և հենապատ։
Իսկ, ընդհանուր առմամբ, 2025–2026 թվականների ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապամոնտաժվել է ընդհանուր թվով 235 միավոր ինքնակամ կառուցված շենք-շինություն և հենապատ։
Միաժամամանակ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրինությունը տեղեկացնում և հորդորում ենք բոլոր այն վարձակալներին, որոնց կողմից օգտագործվող տարածքներում առկա են 1905 մետր բացարձակ նիշից ներքև կառուցված ինքնակամ շինություններ, հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնել դրանց կամավոր ապամոնտաժումը՝ խուսափելով օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումից։
Գեղամա աշխարհ