Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Դդմաշենում  ասֆալտապատվում է 4 փողոց 

 

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել և ընթանում են 4 փողոցների հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես   տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Դդմաշենի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 98 միլիոն 400 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է  ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է ճանապարհների երթևեկելի մասի ասֆալտապատում՝  7700 քմ․ մակերեսով,  մայթերի սալիկապատում, եզրաքարերի և վաքերի տեղադրում, ջրահեռացման համակարգի կառուցում։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի ընթացքում։

Գեղամա աշխարհ

2 դիտում