
Գեղարքունիքի մարզի գյուղացիական տնտեսություններում 2026 թվականին բերքի տակ կլինի 35 հազար 619,31 հեկտար ցանքատարածություն։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, 2026 թվականին Գեղարքունիքի մարզում կատարվել է 17630,3 հեկտար գարնանացան, որից 9100,3 հեկտարը կազմում են գարնանացան գարու, 596,7 հեկտարը՝ գարնանացան ցորենի, 5570 հեկտարը՝ կարտոֆիլի, 1013 հեկտարը՝ բանջարբոստանային մշակաբույսերի, 205,4 հեկտարը՝ այլ հացահատիկի, 14,4 հեկտարը՝ կտավատի, 515, 3 հեկտարը՝ կերային բազմամյա մշակաբույսերի, 302,2 հեկտարը՝ հատիկընդեղենի, 269,98 հեկտարը՝ վարսակի ցանքերը։
2025 թվականի աշնանը Գեղքրքունիքի մարզում կատարվել է 14 հազար 651,6 հեկտար աշնանացան, որից սխտորի ցանքերը կազմել են 118 հեկտար, իսկ մնացածը ցորենի արտերն են, որոնք կենսունակ են հետագա աճի ու զարգացման համար։
Նախորդ տարիներին մարզում ցանված բազմամյա կերային մշակաբույսերի ցանքատարածքները զբաղեցնում են 3234, 8 հեկտար։
Առաջիկա օրերին Գեղարքունիքի մարզում սկսվի անասնակերի բերքահավաքը։
Գեղամա աշխարհ