
2026 թվականի հուլիսի 6-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվում է 1900 մետր 77 սանտիմետր բարձրության վրա, ինչը 8 սանտիմետրով ավել է նախորդ տարվա նույն օրը գրանցված նիշից։
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրի տվյալներով՝ 2026 թվականի հունվարից մինչ հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 138 միլիոն 717 հազար խորանարդ մետր ջուր։ Ոռոգման նպատակներով Սևանա լճից ջրբացթողումներ առայժմ չեն իրականացվում։
2025 թվականի հունիսի 20-ից մինչեւ հուլիսի 1-ը Սեւանա լճից ոռոգման նպատակներով արդեն բացթողնված է եղել 39 միլիոն 889 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Արփա-Սեւան թունելային ջրատարով հունվարից մինչ հուլիսի 1-ը Սևանա լիճ տեղափոխված ջրի ծավալը կազմել է 93 միլիոն 889 հազար խորանարդ մետր։
Այս տարվա հունվարից մինչ հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 55 սանտիմետրով։
Գեղամա աշխարհ