Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Շողակաթ գյուղում    2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր է իրականացվել 

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի  Շողակաթ  գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական  և կենսական նշանակության 20 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են  1 միլիարդ 377 միլիոն  445   հազար 997 դրամ։

Իրականացված ծրագրերից 18-ը  սուբվենցիոն են՝ 341 միլիոն 945 հազար 997  դրամ ընդհանուր արժեքով, և 1-ը՝ պետական՝  864 միլիոն   500 հազար դրամ  արժեքով, և 1-ը՝ համայնքային՝ 171 միլիոն դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Շողակաթում կառուցվել է 4320 մետր արտաքին լուսավորության ցանց, 4369  մետր խմելու ջրագծի ներքին ցանց, 4112 մետր «Խելացի ոռոգման» ջրատար ցանց, 30 հազար լիտր տարողության ոռոգման ջրամբար, 95 կիլովատտ ժամ հզորության արևային ֆոտովոլտային կայան,  2 հակակարկտային կայան, հիմնանորոգվել հանրապետական ու ներհամայնքային նշանակության 13897 գծամետր ճանապարհ։

Պետական ծրագրի շրջանակներում, շուրջ 864 միլիոն 500 հազար դրամ արժեքով,  հիմնանորոգվել է Սևան-Շողակաթ-Վարդենիս հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Շողակաթի  վարչական տարածքով անցնող   շուրջ 9500  գծամետր երկարության հատվածը։

Համայնքային ծրագրով, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ Կառավարության հետ համագործակցությամբ, 171 միլիոն դրամ արժեքով, կառուցվել է «Խելացի ոռոգման» համակարգ և 30 հազար լիտր տարողության ոռոգման ջրամբար, որի արդյունքում Շողակաթ և Արտանիշ բնակավայրերում ոռոգելի է դառնում 300 հեկտար հողատարածք։

Գեղամա աշխարհ

1 դիտում