Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մեկնարկել են Ծովինարով անցնող մարզային նշանակության ճանապարհի 2,4 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման աշխատանքները

ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ 2026 թվականի հունիսի 24-ից մեկնարկել և ընթանում են /Մ-10/-Ծովինար-/Մ-10/ 2,4 կիլոմետր երկարության մարզային նշանակության ճանապարհի միջին նորոգման աշխատանքները։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 116 միլիոն 400 հազար դրամ։

Ծրագրով նախատեսվում է ճանապարհի գոյություն ունեցող ծածկի փոսային նորոգում, առանձին հատվածներում՝ հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալբետոնյա վերին ծածկի տեղադրում 13 հազար 783 քառակուսի մետր մակերեսով։ Ավազակոպճային շերտ կտեղադրվի նաեւ կողնակներում։ Ծրագրի ավարտին կտեղադրվեն ճանապարհային 28 նշաններ, կիրկանացվի գծանշում։

Շինարարական աշխատանքները կավարտվեն հուլիս ամսի ընթացքում։

Գեղամա աշխարհ

1 դիտում