Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մարտունի քաղաքում անցկացվել է բռնցքամարտի բաց առաջնություն

 

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում  կայացել է  բռնցքամարտի «Սևանա լիճ 2026» 10-րդ բաց առաջնությունը, որը Մարտունու մարզադպրոցի հետ համատեղ  կազմակերպել էր Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիան։

Ինչպես   տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Սարգսյանը,  Մարտունու մարզադպրոցը մեկ հարկի տակ էր հավաքել  2008-2018 թվականներին ծնված 210 ուժեղագույն մարզիկների Մարտունուց, Երևանի «Դինամո» ՄՀԿ-ից, Եղեգնաձորից, Ալավերդիից, Քաջարանից, Կապանից, Արտաշատից, Հրազդանից, Վայքից, Փարաքարից, Սևանից և այլ համայնքներից։

Թիմային արդյունքներով առաջին տեղը գրավել է Մարտունու մարզադպրոցը, երկրորդ տեղը՝ Եղեգնաձոր համայնքը, երրորդ տեղը՝  Երևանի «Դինամո» մարզական հասարարական կազմակերպությունը։

Մրցաշարն անցել է լարված ու հետաքրքիր պայքարում։ Հաղթող մարզիկները և մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգեւատրվել են գավաթներով, մեդալներով ու պատվոգրերով։

Գեղամա աշխարհ

2 դիտում