Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի 1-ի նիշից բարձր է 6  սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի 1-ի համեմատ արդեն բարձրացել է 6 սանտիմետրով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2026 թվականի հունիսի 29-ին Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 75 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 70 սանտիմետր նիշի դիմաց։ Իսկ 2026 թվականի հունվարից մինչ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 54 սանտիմետրով։

Տվյալ ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 137 միլիոն 294 հազար խորանարդ մետր ջուր։

Սևանա լճից Հրազդանի հունով ոռոգման նպատակներով ջրբացթողումներ առայժմ չեն իրականացվում։

Գեղամա աշխարհ

6 դիտում