
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ՀՀ Կառավարության 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտական փուլում են գտնվում Բաբաջանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևանի Բաբաջանյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 72 միլիոն 831 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Բաբաջանյան փողոցի հիմնանորոգում՝ 440 գծամետր երկարությամբ՝ ճանապարհի երթևեկելի մասի և երկկողման մայթերի ասֆալտապատմամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի մայիսից։
«Սևան քաղաքի Բաբաջանյան փողոցը կներկայանա նորովի՝ ապահովելով առավել անվտանգ երթևեկություն և տարածքի բարեկարգ տեսք, որը կամբողջանա Կոմիտաս, Խաղաղություն փողոցների ասֆալտապատմամբ»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից :
Գեղամա աշխարհ