Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Երանոսում հիմնանորոգվում է 2 փողոց

 

 

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում ՀՀ Կառավարության կողմից 2025  թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել և ընթանում են 1-ին և 4-րդ փողոցների հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես  տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Երանոսի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 145 միլիոն 589 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝  Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Երանոսի թիվ 1 և 4 փողոցների ասֆալտապատում՝ 2 կիլոմետր երկարությամբ և շուրջ 12 հազար քառակուսի մետր մակերեսով։

Շինարարկան աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի հունիսի 15-ից և հունիսի 29-ի դրությամբ իրականացվել շուրջ 60 տոկոսով։

Հիմնանորոգման ծրագիրն իրականացնում է «ՎՄՎ ՔՈՄՓՆԻ»  ընկերությունը։

Ծրագրի իրականացման արդյունքում Երանոսի թիվ 1 և 4 փողոցների բնակիչներն առաջին անգամ ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհից օգտվելու հնարավորություն կունենան։

Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա հուլիս ամսի ընթացքում։

Գեղամա աշխարհ

1 դիտում