Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց ամառային զորակոչը

Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս համայնքներում 2026 թվականի հունիսի 29-ից տրվեց ամառային զորակոչի մեկնարկը։

Ինչպես   տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնից, Մարտունու զինվորական կոմիսարիատի շենքում նորակոչիկներին բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը մասնակցել, ողջունել, շնորհավորել ու հաջողություններ են մաղթել  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Արմեն Մնացականյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնի պետ   Ստեփան Հակոբյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Մարտունու տարաշաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գևորգ  քահանա Բարսեղյանը, պաշտոնական այլ անձինք, նորակոչիկների ծնողներն ու հարազատները։

«Իմ խնդրանքն ու հորդորն այն է, որ լինեք չափազանց հոգատար ձեր ծառայակից ընկերների հանդեպ, անվերապահորեն կատարեք ձեր հրամանատարների հրամանները, դպրոցում ստացած ձեր գիտելիքներն ու  կարողությունները  առավելագույնս օգտագործեք հայրենքի ծառայության ընթացքում։Բարի երթ, խաղաղ ու անվտանգ ծառայություն եմ մաղթում բոլորիդ»,-նորակոչիկներին դիմել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Վարդենիսում  նորակոչիկներին բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողության մասնակցել ու նորակոչիկներին հոջողություններ մաղթել  Վարդենիս  համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանը, ՀՀ ՊՆ Վարդենիսի զինվորական կոմիսար Կամսար Հարությունյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանությայն գլխավոր վարչության Վարդենիսի բաժնի ներկայացուցիչներ, պաշտոնական այլ անձինք, նոակոչիկների ծնողները և հարազատները։

Հուլիսի1-ին նորակոչիկների հերթական խմբերը Հայոց բանակ կճանապարհվեն Գավառ, Սևան և Ճամբարակ համայնքներից։

Ամառային զորակոչը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչեւ 2026 թվականի օգոստոսի 15-ը։

Գեղամա աշխարհ

2 դիտում