
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտական փուլում են գտնվում թիվ 2,3 փողոցների և 5-րդ փողոցի 7-րդ նրբանցքի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Գեղհովիտի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 68 միլիոն 929 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Գեղհովիտի թիվ փողոցների ասֆալտապատում՝ 967 գծամետր երկարությամբ և շուրջ 4 հազար քառակուսի մետր մակերեսով։ Որոշ տեղերում տեղադրվել են ոռոգման և ջրահեռացման երկաթբետոնյա առուներ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվական մայիսի սկզբից և հունիսի 27-ի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ընկերությունը։
Ծրագրի իրականացման արդյունքում Գեղհովիտի թիվ 2,3 փողոցների և 5-րդ փողոցի 7-րդ նրբանցքի բնակիչներն առաջին անգամ ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհներից օգտվելու հնարավորություն կունենան։
Գեղամա աշխարհ