
«Գեղարքունիք» Ջրօգտագործողների ընկերությունում 2026 թվականի գարնանից նախապատրաստական ակտիվ աշխատանքներ են տարվում՝ ոռոգման նոր շրջանը կազմ ու պատրաստ դիամավորելու և անխափան կազմակերպելու համար։
Ինչպես տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ գործադիր տնօրեն Արտաշ Սարդարյանը, 2026 թվականի ոռոգման շրջանում Գեղարքունիքի մարզի ոռոգման համակարգում կգործեն 27 պոմպակայան, 60 խորքային հոր, 3 ջրամբար, բազմաթիվ ինքնահոս ջրանցքներ ու ջրատարներ։ Նախապատրաստական աշխատանքները ներառում են՝ պոմպերի վերանորոգումն ու տեղադրումը, ներտնտեսային ցանցերի նորոգումն ու փականների փոխարինումը, ջրանցքների ու ջարատարների մաքրումն ու վերանորոգումը, ջրամբարների լցվածության ապահովումը։ Զուգահեռ ընթանում է նաև հայտերի հավաքագրման գործընթացը, որով և կհստակեցվի, թե նոր ոռոգման շրջանում ընկերությունը որքան տարածքի վրա պետք է սպասարկում իրականացնի։
«Նախապատրաստական աշխատանքների համար կատարված ծախսերը կկազմեն շուրջ 25-30 միլիոն դրամ։ Այսօրվա դրությամբ գործարկման համար արդեն պատրաստ են պոմպերն ու խորքային հորերը, ավարտին են մոտենում նաև ջրանքների ու ինքնահոս ջրատարների մաքրման և վերանորոգման աշխատանքները։ Ջրամատակարարումը կսկսենք առաջիկա 10-15 օրերի ընթացքում, լիովին կազմ ու պատրաստ, առանց խոչընդոտների։ Ջրամատակարարումը տնտեսությունների կապահովվի ինչպես ինքնահոս, այնպես էլ մեխանիկական եղանակներով»,-ներկայացրեց Արտաշ Սարդարյանը։
Գեղամա աշխարհ