Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մեկնարկել են Վարդենիս քաղաքի Իսակով փողոցի հիմնանորոգման աշխատանքները

 

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Իսակովի փողոցում, ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, արդեն տրվել է հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը։

Ինչպես  տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիսի Իսակովի փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 164 միլիոն 220 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է ճանապարհի երթևեկելի մասի ասֆալտապատում և մայթերի կառուցում 1435 գծամետր երկարությամբ, ջրահեռացման համակարգի տեղադրում, ոռոգման համակարգի վերանորոգում, գծանշում և կահավորում։

«Իսակով փողոցի հիմնանորոգումը կարևոր նշանակություն ունի քաղաքի ենթակառուցվածքների բարելավման, երթևեկության անվտանգության բարձրացման և բնակիչների համար առավել հարմարավետ միջավայր ստեղծելու տեսանկյունից»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։

Գեղամա աշխարհ

2 դիտում