Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզից 303 երեխա հանգստի է մեկնել  դպրոցականների ամառային ճամբար

 

Հունիսի 20-ից Գեղարքունիքի մարզից ամառային հանգստի  ճամբար են մեկնել 303 երեխա։

Ինչպես   տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, դպրոցականները կհանգստանան Հանքավանի «Հասմիկ» և «Լուսաբաց» ճամբարներում՝ 2 հերթափոխով, 10-ական օրով։

Առաջին հերթափոխի հանգիստը, Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից մեկնած 303 երեխայի համար  կավարտվի հունիսի 29-ին, իսկ 2-րդ հերթափոխի ժամկետ սահմանվել է հունիսի 29-ից հուլիսի 8-ը։

Գեղարքունիքի մարզի դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և մարզի համայնքապետարանների կողմից։

ՀՀ կառավարության կողմից իրականացվող   ծրագրից օգտվում են զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ու անապահովության 0-ից բարձր միավոր ունեցող, անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 185 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող ընտանիքների, ինչպես նաև՝ ազգային փոքրամասնությունների ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաներ։

Գեղամա աշխարհ

2 դիտում