
Գեղարքունիքի մարզի երկրագործական 1385 տնտեսություն 2025 թվականի աշնանը հավաստագրված սերմներով կատարած աշնանացանի դիմաց պետության կողմից կստանան 672 միլիոն դրամ։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 2025 թվականին Գեղարքունիքի մարզի տնտեսություններում կատարվել է 14652 հեկտար աշնանացան ցորենի ցանք, որից 8400 հեկտարը՝ հավաստագրված սերմերով։ Պետության կողմից տրվող բուսաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր հեկտարի դիմաց կտրվի փոխհատուցում՝ 80 հազար դրամի չափով։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության կողմից արդեն ավարտվել են ընտրանքային մոնիտորինգի աշխատանքները և արդյունքները ներկայացվել են ՀՀ Էկոնոմիկայի նապխարարություն՝ համապատասխան վճարումներ կատարելու համար։
«Մեր կողմից կատարված դիտարկումները ցույց են տալիս, որ Գեղարքունիքի մարզում կատարված աշնանացան հացահատիկի ցանքերը, 14652 հեկտարի չափով, հիմնականում հաջող են ձմեռել և կենսունակ են հետագա աճի ու զարգացման համար»,-հավաստեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից։
Գեղամա աշխարհ