Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Նորատուսում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 14 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սուբվենցիոն և պետական ծրագրերով իրակակացվել է սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 14 ծրագիր, որոնց ուղղությամբ կատարված ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 742 միլիոն 355 հազար դրամ։

Իրականացված ծրագրերից 11-ը սուբվենցիոն են՝ 345 միլիոն 755 հազար դրամ արժեքով, և 2-ը պետական՝ 396 միլիոն 600 հազար դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Նորատուսում կառուցվել է 10700 մետր լուսավորության ցանց, 2 մանկական խաղահրապարակ, Գավառի պատմության ու բնության հուշարձանների պատկերով գովազդային վահանակներ կրող ավտոսպասարկման կանգառ, համայնքապետարանի վարչական շենք, ոռոգման և ջրահեռացման համակարգ, հիմնանորոգվել 3078 մետր ներհամայնքային նշանակության ճանապարհ։

Պետական ծրագրի շրջանակներում, 360 միլիոն դրամ արժեքով, 2025-2026 թվականների ընթացքում վերանորոգվել և արդիականացվել է Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքը, 36 միլիոն 600 հազար դրամ արժեքով էլ կենտրոնացված ջեռուցման համակարգ է կառուցվել Նորատուսի թիվ 2 միջնակարգ դպրոցում։

Գեղամա աշխարհ

2 դիտում