
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, մարզի համայնքապետարանների, բնակավայրերի գյուղոլորտի պատասխանատուների, անասնապահությամբ զբաղվող ֆերմերների, սպանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների, Էկոնոմիկայի նախարարության, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, ինչպես նաև «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի աշխատակիցների մասնակցությամբ։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսւթյան և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, հանդիպման նպատակն էր՝ քննարկել մարզում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի հերթական փուլում կատարված աշխատանքները։
Քննարկումն ընթացել է մարզում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, դրանց ականջապիտակների պարտադիր ամրացման, անասնաբույժի մասնագիտական պարտավորություններին վերաբերող հարցեր, խոսվեց կենդանու համարակալման և էլեկտրոնային տեղեկատվական համակարգ դրանց ներմուծման, համարակալված կենդանուն համակարգից հեռացնելու դեպքերի, տվյալների փոփոխությունների ժամկետների պահպանման, անասնաշուկայի անասնաբույժի պարտավորությունների կատարման, կենդանու արտահանման, սպանդից հետո դրանց տվյալների վերանայման, անասնատիրոջ պարտավորությունների հետ կապված հարցերի և այլ թեմաների շուրջ։
Հանդիպման ընթացքում բանախոսները պատասխանել են նաև ներկաների կողմից բարձրացված հարցերին։
Գեղամա աշխարհ