Գեղա
րքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սուբվենցիոն և պետական ծրագրերի շրջանակներում իրականացվել է սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 12 ծրագիր, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 1 միլիարդ 133 միլիոն 825 հազար դրամ։
Ծրագրերից 10-ը սուբվենցիոն են՝ 462 միլիոն 980 հազար դրամ ընդհանուր արժեքով, և երկուսը՝ պետական՝ 670 միլիոն 845 հազար դրամ ընդհանուր արժեքով։
Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Կարմիրգյուղում կառուցվել է 9500 մետր արտաքին լուսավորության ցանց, 8700 մետր խմելու ջրատար ներքին ցանց, 4000 մետր ոռոգման և ջրահեռացման ցանց, Գավառի բնության և պատմության հուշարձանների գովազդային վահանակներ կրող ավտոսպասարկման կանգառ, հիմնանորոգվել 5729 մետր ներհամայնքային նշանակության ճանապարհ, վերանորոգվել թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքը։
Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքը վերանորոգվել է պետական ծրագրով, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, պետբյուջեից հատկացված միջոցներով, 387 միլիոն 845 հազար դրամ պայմանագրային արժեքով։
Ծետական մեկ այլ ծրագրով էլ, «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցներով, շուրջ 283 միլիոն դրամ պայմանագրային արժեքով, կառուցվել է 8,7 կիլոմետր երկարության խմելու ջրատար ներքին ցանց։
Գեղամա աշխարհ