Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևան համայնքում ամփոփվել են «Ապագայի էներգիայի գյուտարարներ» կարգախոսով մոդելային մրցույթի արդյունքները

 

2026 թվականին նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր արևելք» ծրագիրը հայտարարել էր «Ապագայի էներգիայի գյուտարարներ» կարգախոսով մոդելային մրցույթ, որին միացել էր նաև Սևան համայնքը:

Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, մրցույթի նպատակն էր՝  երեխաների մոտ առաջացնել հետաքրքրություն մաքուր էներգիայի և վերականգնվող տեխնոլոգիաների նկատմամբ, քանի որ այս գործունեության միջոցով խրախուսվում է ներկայացնել նորարարական գաղափարներ, որոնք կարող են օգնել մաքուր էներգիա արտադրել համայնքային նշանակության շենքերի, առանձնատների համար:

Աշխատանքները գնահատելիս հանձնախումբը հաշվի է առել մոդելի համապատասխանությունը մրցույթի խորագրին և «Կայուն էներգիայի շաբաթվա» կարգախոսին, ինչպես նաև մոդելի միջոցով ներկայացված էներգիայի սպառումը կրճատելու, վերականգնվող ռեսուսրները օգտագործելու և կանաչ զարգացումը խթանելու գործնական լուծումները:

Ներկայացված աշխատանքներից ընտրվել են երկուսը՝ Սևանի Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտների կողմից ներկայացված «ԽԵԼԱՑԻ ԷԿՈ-ՋԵՐՄԱՏՈՒՆ ԵՎ ԿԱՆԱՉ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ»  և Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի աշակերտների կողմից ներկայացված «ԿԱՆԱՉ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ԱՅԳԻ ՍԵՎԱՆՈՒՄ» մոդելները:

Ներկայացված աշխատանքները կմասնակցեն ազգային մրցանակաբաշխությանը:

Գեղամա աշխարհ

6 դիտում